Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընթացող ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստին գործով մեղադրող դատախազը ներկայացրեց նրան առաջադրված մեղադրանքը։

Նիստերի դահլիճում  ներկա գտնվող Մանուկյանի աջակիցները մեղադրանքը լսելուց հետո սկսեցին վանկարկել ՝ «ամոթ, ամոթ»։

Դատավորը Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղար Անի Գասպարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց։

Նշենք, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։