Ֆրանսիայում ամուսիններն իրենց տան նկուղում հայտնաբերել են խեցաման` ոսկե մետաղադրամներով: Ինչպես հաղորդել է «Ռոսիա-24» հեռուստաալիքը, դեռ հռոմեացիների կողմից հիմնված հնագույն Միյո քաղաքում գտնվող շենքի տերերը ջրագիծը վերանորոգելիս հանկարծակի դիպչել են խեցամանի, որում 34 ոսկե մետաղադրամ է եղել: Դրանք բոլորը թվագրվում են XVI-XVII դարերին: Ամենաարժեքավորը 1640թ. լուիդորն է` թողարկված Լուդովիկոս XIII-ի կառավարման տարիներին: Ողջ գանձը գնահատվում է մետ 100 հազար եվրո: Համաձայն Ֆրանսիայի օրենսդրության` ամուսիններն իրավունք ունեն տնօրինել այն, քանի որ գանձը գտել են իրենք`իրենց իսկ տարածքում:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























