Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին աջակցող ուժերն անցել են հակագրոհի: Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, մարտեր են տեղի ունենում Տրիպոլիից 50 կմ հեռավորության վրա:
Ըստ «BBC»-ի` ապստամբները մեծ կորուստներ են կրում ոչ պրոֆեսիոնալիզմի եւ ռազմական հմտությունների բացակայության պատճառով:
Սակայն արեւմտյան շատ ԶԼՄ-ներ նշում են ապստամբների բարձր ռազմական ոգին: Ինչպես ասել է ապստամբներից մեկը, կորուստները չեն ազդում իրենց վճռականության վրա: Նրա կարծիքով` մահվանից հետո ինքն անպայման կհայտնվի երկնքում, սակայն մինչ այդ ցանկանում է Քադաֆիի մահը:




























