Որսագողերի խումբը կրակել է Անգլիայի կենտրոնական մասում գտնվող Նորթհեմփթոնշիր կոմսության ֆերմերական դաշտերում խաղաղ արածող ոչխարների հոտի վրա: Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, հանցագործները կրակել են խոշոր տրամաչափի հրազենից, 10 կենդանու մարմին ամբողջությամբ այլանդակվել է այդ գնդակներից:
Չարագործներն արդեն գնդակահարված 26 կենդանու բարձել են միկրոավտոբուսը եւ տարել անհայտ ուղղությամբ, ողջ հոտից կենդանի է մնացել ընդամենը երեք ոչխար:
Հանցագործության շարժառիթները դեռեւս պարզ չեն: Նախնական տվյալներով, հոտը ոչնչացվել է մսի պատճառով:



























