Սբ Սերվատիուսը  (Սերվատիուս Մաաստրիխտցի) քրիստոնեական լուսավորիչ  է համարվում ինչպես կաթոլիկների, այնպես էլ  արեւելյան քրիստոնյաների մոտ: Նրա մասունքներին ուխտի են գնում քրիստոնեական տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ:

Ըստ ավանդության` Սբ Սերվատիուսը ծնվել է Հայաստանում եւ տեսիլքից հետո Երուսաղեմով մեկնել է Տոնգերան (ներկայիս Բելգիայի տարածք), որտեղ էլ ձեռնադրվել է որպես եպիսկոպոս: 381—382 թթ. նրան հայտնվել է Պետրոս առաքյալի տեսիլքը եւ կարգադրել եպիսկոպոսական ամբիոնը տեղափոխել Մաաստրիխտ: Սբ  Սերվատիուսը վախճանվել է 384թ. Մաաստրիխտում,  որի տաճարում էլ պահվում են նրա մասունքները:

Եկեղեցական երթով եզրափակվում են  Սբ  Սերվատիուսի պատվին արդեն 10 օր շարունակվող կրոնական տոնակատարությունները, որոնք անցկացվում են 7 տարին մեկ: Այս անգամ երթին մասնակցում էին նաեւ ուխտավորներ Նիդեռլանդների հայ համայնքից:

Նունե Պողոսյան, Արա Հակոբյան - Մաաստրիխտ