Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հուլիսի 11-ին մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Սլովենիա, հայտնում է ISNA գործակալությունը։
Սալեհին կհանդիպի Սլովենիայի ԱԳ նախարար Սամուել Ժբոգարի հետ, ում հետ կամփոփի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց թվում՝ Թեհրանի եւ Լյուբլյանայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանն ու միջկառավարական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։
Սալեհին կմասնակցի նաեւ Լյուբլյանայում Իրանի դեսպանատան բացման արարողությանը։
Սլովենիայից հետո Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով Սալեհին պաշտոնական այցով կժամանի Վիեննա, ուր կհանդիպի նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ։




























