Ոստիկանության Մասիսի բաժնում այսօր` հուլիսի 11-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 07.00-ի սահմաններում 25-ամյա Սուրիկ Թ.-ի վարած BMW-318 մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է 48-ամյա Ժիրիկ Ս.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով Սուրիկ Թ.-ն եւ չորս ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:



























