Ոստիկանության Գավառի բաժնում հուլիսի 9-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում 28-ամյա Պավել Վ.-ի վարած «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին` 23-ամյա Լիլիթ Կոծինյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել է Գավառի հիվանդանոց:

Կատարվում է քննություն: