Հիվանդանոցից հուլիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 72-ամյա Ժորա Ղազարյանի դիակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները  պարզել են, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ժորա Ղազարյանը վարելով իրեն պատկանող տրակտորը` Զովք գյուղի հանդամասում շրջվել է եւ գլխի մասում ստացած վնասվածքների հետեւանքով մահացել:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: