Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 13-15-ին կայցելի Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հանրապետություն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոնդոնում եւ Դուբլինում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները իր բրիտանացի եւ իռլանդացի գործընկերների հետ: