Արմավիրի հաստոցաշինական գործարանն սկսել է բազմաֆունկցիոնալ մինիտրակտորների արտադրությունը: Այդ մասին գործարանի տնօրեն Անդրանիկ Սարգսյանն այսօր` հուլիսի 11-ին տեղեկացրեց Արմավիր այցելած էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին:
Տնօրենի խոսքով` Հայաստանում մինի տրակտորների նկատմամբ մեծ պահանջարկ կա, որը հիմնականում բավարարվում է ներմուծման հաշվին: Հատկանշական է, որ տրակտորը նախագծվել է տեղի ինժեներների ջանքերով:
2011 թ. հունիսի 1-ի դրությամբ ընկերության արտադրանքի ծավալը կազմել է 31.6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 67 տոկոսով: Գործարանը ներկայում իրականացնում է մինչեւ 9 կգ ձուլածո դետալների արտադրություն, որի համար ունի Հայաստանում եզակի համարվող` գերճշգրիտ ճնշման վառարան:




























