Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը խոստովանել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը մասնակցել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ընդդեմ Արցախի։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի պաշտպանության համար նախատեսվող բյուջեի քննարկումների ժամանակ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը (MIT) ակտիվ գործունեություն է ծավալել  թե Լիբիայում, թե Ղարաբաղում, թե Աֆղանստանում Թուրքիայի շահերի օգտին եւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռման համար։