Բաքվում հուլիսի 11-ին զինված հարձակում է եղել «Azər-Ross» շինարարական ընկերության գրասենյակի վրա, կա մեկ զոհ: Այդ մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Բաքվի Նարիմանովյան շրջանի դատախազությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Թեյմուր Ալիեւի փողոցում:

Անհայտ անձինք ընկերության գրասենյակում գնդակահարել են ընկերության ղեկավար Աֆլաթուն Փիրիեւին եւ գլխավոր հաշվապահ Ամիրասլան Ահմեդովին: Փիրիեւը մահացել է հիվանդանոցում, իսկ Ահմեդովը ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: