Սիրիայի գործող վարչախմբի կողմնակիցները հարձակվել են Դամասկոսում ԱՄՆ դեսպանատան վրա, հաղորդում է Associated Press-ը:
Ականատեսների վկայությամբ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները կոտրել են ԱՄՆ դեսպանատան պատուհանները եւ դեսպանատան գլխին սիրիական դրոշ են բարձրացրել: Նրանք նաեւ դեսպանատան պատին ԱՄՆ հասցեին վիրավորական արտահայտություններ են գրել:
Բողոքի այս գործողությունների պատճառը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանների այցն է երկրի կենտրոնական շրջանում գտնվող Համա քաղաք եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումը:



























