Հայաստանի ազգային անվտանգության ծառայության արտաբյուջետային հաշվին 2011 թ. ակնկալվում է 34.7 մլն դրամ եկամուտ (մոտ 95 հազ. դոլար): Արտաբյուջետային հաշիվը հիմնականում գոյանում է պետական մարմիններին քաղաքային եւ միջքաղաքային կառավարական կապի ծառայություններ մատուցելուց` 17 պայմանագրերի եւ 31 համատեղ հրամանների հիման վրա:

Ներկայումս ԱԱԾ-ի կողմից սպասարկվում են՝ 

1. Քաղաքային կառավարական կապ -89 բաժանորդ

2. Միջքաղաքային կառավարական կապ -13 բաժանորդ

3. Մարզպետարաններ -10 բաժանորդ