Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են երիտասարդ աղջկա` Ղրղըզստանի քաղաքացու նկատմամբ հաշվեհարդարի հանգամանքները: Աղջկա գլխին բենզին են լցրել եւ այրել շքամուտքում: Նախնական տվյալներով, հանցագործությունը պատվիրված բնույթ է կրում եւ դրան մեղսակից են տուժածի հարեւանները, հաղորդում է last24.info-ն:

Ըստ «Ինտերֆաքսի», ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի 21-ամյա բնակչին:

Մեքենայում, որ հարձակվողը լքել էր հանցագործության վայրում, ոստիկանները բենզինի տարա են գտել եւ փաստաթղթեր` 19-ամյա Տալեգ Օմարովի տվյալներով:

Իրավապահները պարզել են, որ նա բնակվել է նույն շենքում, իսկ հանցագործության դրդապատճառը խանդն է: Այժմ տուժածը` Բեգիմայ Ախունովան ծանր այրվածքներով գտնվում է Սկլիֆոսովսկիի անվան հիվանդանոցում: Աղջկա մարմնի մակերեսի 35 տոկոսն այրված է, իսկ գեղեցկուհու դեմքն այրված է անճանաչելիության աստիճան:

Lifenews-ի վարկածով, 20-ամյա Ասել Զ.-ն փորձել է Ախունովային վտարել բնակարանից, ապա եւ ընդհանրապես սպանել` այդ գործը հանձնարարելով իր ընկերոջը: