Մեծ Բրիտանիայի գիտնականները  հատուկ ակնոց են պատրաստել, որը տեսողությունից զրկված անձանց կօգնի կողմնորոշվել տարածության մեջ: Ինչպես հաղորդում է «BBC»-ին, ապագայում դրանք կարող են ամբողջությամբ փոխարինել ճանապարհ ցույց տվող շներին: Հայտնագործությունն իրենից  ներկայացնում է երկու տեսախցիկ, որոնք միավորված են ոչ մեծ համակարգով, որն ակտիվացնում է լինզաների վրա տեղադրված լուսային դիոդները: Վառ լույսը կույր մարդուն ազդանշան է տալիս, որ մոտակայքում ինչ-որ բան է գտնվում: Այդպիսով, նա կարող է շրջանցել խոչընդոտները եւ լիովին անվտանգ տեղաշարժվել տարածության մեջ:

Ավելացնենք, որ Օքսֆորդի համալսարանի գիտական խումբը մտադիրր է իր հայտնագործությունները ներկայացնել գիտական ձեռքբերումների թագավորական ցուցահանդեսում, որը տեղի կունենա այս ամռանը: