Գերմանիայի Անվտանգության դաշնային բյուրոյում «լրտեսի» են փնտրում։ Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, զանգվածային լրատվության միջոցներ է հասել Սաուդյան Արաբիային «Լեոպարդ» տիպի ավելի քան 200 տանկերի մատակարարման մասին գաղտնի տեղեկատվությունը։ Լուրը սկանդալ է առաջացրել, քանի որ խոսքը մարդու իրավունքների խախտումներով հայտնի ռեժիմին զենք մատակարարելու մասին է։ Արտահոսքի առնչությամբ իր տարակուսանքն է հայտնել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Ընդդիմությունն իր հերթին պահանջել է կտրականապես արգելել Էր-Ռիադին զինամթերքի մատակարարումը։




























