Բայկոնուր տիեզերակայանից կրկին հետաձգվել է «Սոյուզ-2» հրթիռակրի մեկնարկը` ամերիկյան «Գլոբալսթար» 6 արբանյակներով: Առայժմ չի հաղորդվում, թե ինչ ժամկետով է հետաձգվում մեկնարկը, գրում է ռուսաստանյան «Իզվեստիան»:
Ռոսկոսմոսի մամուլի ծառայության փոխանցմամբ, «Սոյուզ-2.1a» հրթիռի մեկնարկը հետաձգվել է պահեստային ժամկետի անսարքությունների վերջնական վերացման նպատակով:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Սոյուզ-2»-ի նախնական մեկնարկը ծրագրվում էր հուլիսի 11-ին, բայց կրկին հետաձգվել էր:




























