Հայաստանում զգալիորեն ավելացել է ինտերնետից օգտվողների թիվը, սակայն, նախկինի պես, odnoklassniki.ru-ն համարվում է ամենահաճախելի սոցիալական կայքը: Այդ մասին ասվել է «ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքի ուսումնասիրության» շնորհանդեսի ընթացքում: Odnoklassniki.ru կայք են այցելում ինտերնետից օգտվողների 80 տոկոսը, երկրորդ տեղում facebook.com կայքն է` 15 տոկոս հաճախելիությամբ:

Հետազոտության արդյունքներով, հարցվածների 25 տոկոսն ընդհանրապես չգիտի, թե ինչ է բլոգը, իսկ դրանից օգտվում է 0,2 տոկոսը: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ հայկական լրատվամիջոցները հանրությանը հետաքրքրող տեղեկատվություն չեն մատուցում: