Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Գրիգորի Գրիգորյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, Գրիգոր Գրիգորյանի ու գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի միջեւ տարաձայնություններ կան: Գ. Գրիգորյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Գյուղատնտեսության նախարարության կադրերի բաժինը կոպտագույն սխալ է թույլ տվել` նախարարության բազմաթիվ աշխատակիցների ազատելով աշխատանքից եւ չուղարկելով կադրերի ռեզերվ: