ԵԱՀԿ նախագահության ժամանակ Ուկրաինան կաշխատի ամրապնդել անվտանգությունը ԵԱՀԿ կազմի մեջ մտնող երկրների տարածքում։ Այս մասին լրագրողներին ասել է Երեւանում գտնվող Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Լիտվինն ընդգծել է, որ Ուկրաինան ամեն կերպ կաջակցի ԼՂ խնդրի շուրջ հավասարակշռված որոշման ընդունմանը՝ ելնելով միջազգային սկզբունքներից։
«Մենք բացարձակ օբյեկտիվ կլինենք, մենք անկաշառ կլինենք եւ կողմերին կշահագրգռենք ընդունելի որոշում ընդունել, որը դուր կգա ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին»,- ասել է նա։
Նշենք, որ Ուկրաինան ԵԱՀԿ-ում կնախագահի 2013 թվականին։




























