«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 12-ին իրականացվել է 6.23 մլն դոլարի առուվաճառք, որը բավական բարձր ցուցանիշ է վերջին շաբաթների հետ համեմատած: Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 369.50 դրամ: Ինչպես եւ երեկ` բոլոր գործարքները կնքվել են նույն փոխարժեքով: Թեեւ դոլարը շուկայում մեծ պահանջարկ է վայելում, առայժմ արտարժույթի առաջարկը գերազանցում է պահանջարկին:
Բորսայում առեւտրային նստաշրջանի ավարտից հետո դոլարի փոխարժեքը իջել է նաեւ փոխանակման կետերում: «Արմսվիսբանկը» ժամը 19:00-ի դրությամբ, սահմանել է դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը` 369.50 դրամ: Սակայն վաճառքի առավել տարածված փոխարժեքը 370 դրամն է: Դոլարն ընդունվում է հիմնականում 367-68 դրամով:




























