Ռուսաստանի քրեական օրենսգիրքը ավելի խիստ կդառնա անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի հանցագործություններ կատարողների հանդեպ:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պետական Դումային օրինագիծ է ներկայացրել, որոնք ոչ միայն արգելում են պայմանական պատիժ կիրառել մինչեւ 14 տարեկան երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգություն կատարողների նկատմամբ, այլ նաեւ ենթադրում է նման հանցագործների քիմիական ամլացում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մանկապիղծներին ինչ-որ ժամանակով մեկուսացնելը որեւէ օգուտ չի տալիս: Նրանք ազատ արձակվելով եւ կրկին զբաղվում նույն գործով, հաղորդում է rg.ru-ն:

Օրինագծերի փաթեթի բացատրական մասում նշվում է, որ շուրջ 2000 մանկապիղծ դատապարտվածներ ունեցել են չմարված դատվածություններ, իսկ շուրջ 500-ը նոր պատիժ են ստացել, դեռ նախկինը չմարած, քանի որ ժամանակից շուտ ազատ էին արձակվել «լավ վարքի» համար:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ինՌԴ Պետդումայի պատգամավորները խստացրել են մինչեւ 14 տարեկան երեխաների դեմ սեռական հանցագործություն կատարողների, նաեւ մանկական պոռնոգրաֆիայի պատրաստողների ու տարածողների պատիժը: