Բրազիլիայում հայկական ծիրանի արտադրությանն ու Հայաստանում բրազիլական փորձի կիրառմանը վերաբերող հարցեր են քննարկվել հուլիսի 10-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի եւ Բրազիլիայի գյուղատնտեսության փոխնախարար Միլտոն Օրտոլանի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել են նախարարության Արտաքին հարաբերությունների եւ ագրոբիզնեսի քարտուղար Սելիո Պորտոն, երկու միջազգային վերլուծաբաններ, քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ:
Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան այցերի ընթացքում ստորագրված պայմանագրերին, դրանցով ծավալված համագործակցությանը, որոնք ընդգրկում են առեւտրի, ագրոբիզնեսի, խաղողագործության, այգեգործության եւ այլ բնագավառներ:




























