Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն է դուրս եկել երթուղի: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը նոր ավտոբուսների առաջին երթի տեսանյութն է  իր էջում հրապարակել:

Այսօրվանից  նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի  ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99: