Սեպտեմբերին Երեւանում տեղի կունենա Իրանի առեւտրային ցուցահանդեսը, որին կմասնակցեն այդ երկրի տարբեր ընկերություններ, հայտնում է IRNA գործակալությունը: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն տարատեսակ ձեռագործ գորգեր, սննդամթերք, քիմիական արտադրության ապրանքատեսակներ, կերամիկա, երեսպատման սալիկներ եւ այլ ապրանքներ:
Գործակալությունը հայտնում է, որ ԻԻՀ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը «ՖԱՐՍ»-ին տված իր հարցազրույցում հայտնել էր, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2010 թվականին աճել է շուրջ 38 տոկոսով եւ կազմել է 270 միլիոն դոլար: Այժմ կողմերը ջանքեր են գործադրում, որպեսզի 2011 թվականին ապրանքաշրջանառությունը աճի եւս 30 տոկոսով:




























