Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերություններին եւ միջխորհրդարանական կապերին ու համագործակցությանը: Վեհափառ Հայրապետն ու Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը խոսել են նաեւ հոգեւոր արժեքների կարեւորության, հասարակական կյանքում եկեղեցիների միաբանող դերակատարության մասին:
Իր խոսքում Նորին Սրբությունը նաեւ շնորհակալություն է հայտնել ի դեմս պրն. Լիտվինի Ուկրաինայի իշխանություններին` հայ համայնքի եւ Ուկրաինայի հայոց թեմի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:




























