ԱՄՆ Հարավային Կարոլինայի համալսարանի անթրոպոլոգ Մարկ Մոսկովիցը Թայվանի բնիկների կենսակերպն ու ավանդույթներն ուսումնասիրելիս հետաքրքիր փաստ է արձանագրել գյուղերից մեկում: Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, Մոսկովիցը նկարահանել է, թե ինչպես են հանգուցյալի համար ազգականները սթրիփ-պարուհու կանչում: Մերկապարուհին ժամանում է երեկոյան, նեոնային լույսերով զարդարված մեքենայով, որպեսզի հանգուցյալը վերջին անգամ կրքոտ մերկապարի «ականատես» լինի:

Խուանացիները (Թայվանի բնիկ ցեղերից մեկը) հավատում են, որ այս կերպ իրենց սիրելին անդրշիրիմյան աշխարհ է գնում բավականությամբ եւ «ժպիտը դեմքին»:

Մոսկովիցի 40 րոպեանոց վավերագրական ֆիլմում ավանդույթի վերաբերյալ հարցազրույցներ կան մերկապարուհիների, մասնագետների եւ պետական պաշտոնյաների հետ: Անթրոպոլոգը նշում է, որ պետական չինովնիկները խիստ քննադատության են ենթարկում այս ավանդույթը եւ դրա կիրառումը: