ԱԺ նախագահի հրաժարականի մասին ընդդիմության պահանջը դիվիդենտներ հավաքելու փորձ է։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Որքան էլ ընդդիմությունը փորձի անտեղի եւ անհեռանկարային նախագծերով դիվիդենտներ հավաքել, իշխանությունների դիրքորոշումն անփոփոխ կմնա»,-նշեց Ալեքսանյանը։











