ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դեկտեմբերի 14-ին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ալիեւը կմասնակցի նաեւ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին։

Հանդիպումից հետո գլխավոր քարտուղարը եւ նախագահը մամուլի ասուլիս կտան ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում։