Թուրքական ընկերությունները սկսել են իրենց «ձեռքը վերցնել» Ղարաբաղի օկուպացված տարածքները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թուրքիայից ժամանած ընկերությունները խոշոր ներդրումային ծրագրեր են ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը։ Այս մասին Բաքվում ընթացող Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գործարար ֆորումի ժամանակ ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբբարովը։

Ջաբբարովի խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն ընդհանուր առմամբ 921 դիմում են ստացել տեղական եւ արտասահմանյան ընկերություններից՝ օկուպացված տարածքներում նախագծերի իրականացման համար։