Բայկոնուր տիեզերակայանից (Ղազախստան) երրորդ փորձից տիեզերք է բաց թողնվել «Սոյուզ-2.1 a» հրթիռակիրը: Այն բաց է թողնվել կապի համակարգի «Globalstar-2» ամերիկյան 6 տիեզերական արբանյակների օգնությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Բայկոնուր տիեզերակայանից կրկին հետաձգվել է «Սոյուզ-2» հրթիռակրի մեկնարկը` ամերիկյան «Գլոբալսթար» 6 արբանյակներով: Ռոսկոսմոսի մամուլի ծառայության փոխանցմամբ, «Սոյուզ-2.1a» հրթիռի մեկնարկը հետաձգվել է պահեստային ժամկետի անսարքությունների վերջնական վերացման նպատակով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Սոյուզ-2»-ի նախնական մեկնարկը ծրագրվում էր հուլիսի 11-ին, բայց կրկին հետաձգվել էր: