Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, Ռուսաստանը թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազը:  Հազար խորհանարդ մետր գազն, ըստ «ՀԺ»-ի,  այժմ Ռուսաստանը Հայաստանին է վաճառում 210 դոլարով` նախկին 180 դոլարի փոխարեն: Թերթն այս տեղեկատվության վերաբերյալ «Հայռուսգազարդից» պաշտոնական հաստատում չի ստացել:

«Մեր տեղեկություններով, մաքսային ծառայությունը գազի ներկրման հետ կապված ձեւակերպումները առնվազն հուլիս ամսվա համար իրականացնելու է նոր գնով: Ինչ վերաբերում է բնակչությանը մատակարարվող գազի սակագնին, ապա, մեր տեղեկություններով, այն չի փոխվելու:  «Հայռուսգազարդն» ընդամենը փոքրացնելու է իր կողմից ստացվող գազի գնի եւ սպառողներին վաճառվող գազի գնի տարբերությունը` մարժան»,-գրում է պարբերականը: