Թաթարստանում` Վոլգա գետի վրա «Բուլգարիա» շոգենավի կործանման արդյունքում հաստատված զոհերի թիվը հասել է 100-ի: Հարազատները ճանաչել են 90-ի ինքնությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երկտախտակամած «Բուլգարիա» շոգենավը, որ կառուցվել է 1955թ. Չեխոսլովակիայում, խորտակվել է կիրակի օրը, ափից 3 կմ հեռավորության վրա: Նավը Բոլգար քաղաքից ուղեւորվում էր դեպի Կազան: Նավի վրա 208 մարդ է եղել, (այդ թվում` 148 զբոսաշրջիկ, անձնակազմի 35 անդամ, 25 չգրանցված մարդ):

Քննության վարկածով, վթարի հիմնական պատճառը տեխնիկական անսարքությունն էր: