«Հայռուսգազարդը» հերքում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի թանկացման մասին մամուլի տեղեկությունները: «Որքան ես եմ տեղեկացված, գազի գնի բարձրացում տեղի չի ունեցել: Եթե նման բան տեղի ունենար, ապա «Հայռուսգազարդը» սպառողներին մատակարարվող գազի սակագինը փոխելու առաջարկով կդիմեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Հայռուսգազարդի» մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, հազար խորհանարդ մետր գազն այժմ Ռուսաստանը Հայաստանին է վաճառում 210 դոլարով` նախկին 180 դոլարի փոխարեն: