Միգրացիոն քաղաքականության խստացումը համաշխարհային միտում է, այդ թվում՝ Ռուսաստանի համար, որտեղ օրենսդրական փոփոխություններ են կատարվել։ Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա պարզաբանեց, որ ապագայում նոր կանոններ ուժի մեջ կմտնեն:
«Դրանց մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Դրանցից մի քանիսի մասին արդեն տեղեկացրել ենք։ Օրինակ՝ պետք է ՄԻԱՎ-ի բժշկական հետազոտություն անցնել, մատնահետքեր եւ կենսաչափական տվյալներ հանձնել»,- պարզաբանեց պաշտոնյան։




























