Թուրքիայի արտգործնախարար  Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ով է լինելու Հայաստանում Թուրքիայի բանագնացը։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բանագնաց է նշանակվել  Սերդար Քըլըչը։

Նշենք, որ Սերդար Քըլըչը ծնվել է 1958 թվականին, Սեւծովի ափին գտնվող Սամսուն քաղաքում։ Աշխատել է Թուրքիայի տուրիզմի նախարարությունում, Ազգային անվտանգության խորհդում,  արտաքին գործերի նախարարությունում,  եղել տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան։  2014-2021 թվականներին հանդիսացել է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը։   Հետ է կանչվել  Անկարա 2021 թվականի փետրվարի 23–ին։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։