ԵՄ-ի եւ «Արեւելյան գործընկերության» երկրների ղեկավարները Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը «30 տարվա հակամարտությունից հետո չափազանց դրական քայլ» են անվանել։ Այս մասին գագաթաժողովի կուլիսներում լրագրողներին հայտնել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ցույց է տալիս այս տարածաշրջանի ամենաբարդ խնդիրների լուծմանը Եվրամիության հավատարմությունը։ Համաշխարհային առումով, առաջնորդները Բրյուսելի վերջին իրադարձությունները 30 տարվա հակամարտությունից հետո չափազանց դրական քայլ համարեցին»,- ասել է նա։





























