Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցություններում «դանդաղ առաջընթացի» հիմնական պատճառներից մեկը «նախաձեռնության բացակայությունն է Արեւմուտքի կողմից»։

Ընդ որում, Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, իրանական պատվիրակությունը պատժամիջոցների վերացման եւ միջուկային ծրագրի երկու համաձայնագրերի նախագիծ է ներկայացրել. երկու փաստաթղթերն էլ համապատասխանում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այդ փաստաթղթերը, ըստ Ամիր Աբդոլլահիանի, կարող են հիմք դառնալ կայուն համաձայնագրի համար»:

«Մենք այլ պահանջներ չենք ներկայացրել, բացառությամբ այն պահանջների, որոնք պարունակվում են ԳՀՀԾ-ում, սակայն միեւնույն ժամանակ չենք ընդունում որեւէ պարտավորություն, որը դուրս է ՀԳՀԾ-ի շրջանակներից»,- մեջբերում է նրա խոսքերը գերատեսչության մամուլի ծառայությունը Իրանի ԱԳՆ-ի տելեգրայան ալիքում: