NEWS.am-ի տեղեկություններով՝ քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում կհանդիպի ավագանու «Իմ քայլը» անդամներին՝ քննարկելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մանրամասները։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ «Իմ քայլի» ավագանու անդամները դեռևս չեն ներկայացրել անվստահություն հայտնելու հիմնավորումները





























