Թուրքիայի խորհրդաչանի հայ պատգամավոր Կարո Փայլանը դրական է արտահայտվել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացներ նշանակելու հայտարարություններին։

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, թե ինքն էլ որպես պատգամավոր պատրաստ է ստանձնել պատասխանատվություն՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման աշխատանքներում։

«Սա խաղաղության հնարավորության պատուհան է, որի համար պետք է պատասխանատվություն ստանձնեն, թե հայ, թե թուրք, թե ադրբեջանցի գործիչները։Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը սպասվածից ավելի արագ կլինի։ պարզապես պետք է քաղաքական կամք»,–գրել է Կարո Փայլանը։