Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի դեսպանությունների ղեկավարներին տեղեկացրել է ռազմաքաղաքական իրավիճակը Եվրոպայում եւ Եվրասիայում հօգուտ իրենց փոխելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի փորձերի պայմաններում անվտանգության միջազգային իրավական երաշխիքներ ապահովելու ռուսական առաջարկների մասին։

«Տեղի է ունեցել համաեվրոպական եւ եվրասիական անվտանգության խնդիրների հանգամանալից քննարկում։ Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները տեղեկացվել են միջազգային իրավական անվտանգության երաշխիքներ ապահովելու Ռուսաստանի առաջարկների մասին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում եւ Եվրասիայում ռազմաքաղաքական իրավիճակը հօգուտ իրենց փոխելու փորձերը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։