Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին։

Դրանց թվում են՝

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված անձի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

««Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Միաժամանակ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն չտվեցին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

Քվեարկությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 8-րդ գումարման խորհրդարանի 2-րդ նստաշրջանի փակման մասին։