Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովի հիմնական նպատակներից է Եվրոպական դատարանի վճիռների կատարման առավել արդյունավետ մոտեցումների մշակումը: