ԻՀՊԿ ուժերը Սիստան եւ Բելուջիստան նահանգներում ահաբեկիչների խումբ են ոչնչացրել, հաղորդում է Mehr-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկչական խմբավորումը ծրագրում էր դիվերսիա եւ հարձակումներ իրականացնել Սարավանի շրջանում: Բախումների ընթացքում ահաբեկչական խմբավորման 4 անդամ է սպանվել, առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու տեխնիկա։