Ներկայումս իրանական կողմը կրկին հետաքրքրություն է ցուցաբերում Իրան-Հայաստան նավթատարի նկատմամբ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով, Իրանը սկզբնապես հետաքրքրված է եղել այդ նախագծով, սակայն նավթային շուկայում գների ապակայունացումից հետո, ժամանակավորապես սառեցրել է այդ գործընթացը: «Ներկայումս Իրանը կրկին հետաքրքրություն է հայտնել նախագծի իրականացման նկատմամբ»,- ասել է նախարարը` հավելելով, որ նախագծի իրականացումն ուղղակիորեն կապված է նավթի միջազգային գների հետ: