Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը վարչապետի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է e-gov.am-ում տեղադրված որոշումից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Վահագն Գևորգյանն Աբովյանում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին չէր մասնակցել: