Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Ադրբեջանի դիրքորոշման համար։
Ադրբեջանը հրաժարվել է միանալ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության կետին, որը վերաբերում է Բելառուսի ներքաղաքական իրավիճակին։
«Մակեյն առանձին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ադրբեջանական կողմի դաշնակցային, պարկեշտ դիրքորոշման համար։ Ադրբեջանը ինքնիշխան պետության պատասխանատու մոտեցում է դրսեւորել, որը համապատասխանում է բելառուսա-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն», - ասվում է Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Կողմերը նաեւ պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը եւ հետագա փոխադարձ աջակցությունը։



























