Եվրոպացի դիվանագետները Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանման շուրջ բանակցություններում նշել են, որ «որոշակի տեխնիկական առաջընթաց» է գրանցվել:

«Վերջին 24 ժամվա ընթացքում որոշակի տեխնիկական առաջընթաց է գրանցվել, սակայն դա մեզ միայն վերադարձնում է հունիսի բանակցությունների կետին», - ասվում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հայտարարությունում Վիեննայում բանակցությունների վերջին փուլի ավարտից հետո: «Մենք արագորեն մոտենում ենք այս բանակցությունների ուղու ավարտին», - հավելել են նրանք՝ Թեհրանի պահանջած վերջին դադարն անվանելով «հիասթափեցնող»։

«Մենք լավ առաջընթաց ենք գրանցել այս շաբաթ», - ուրբաթ ասել է Թեհրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին՝ հավելելով, որ բանակցությունները կշարունակվեն «մի քանի օր ընդմիջումից հետո»: